Հայաստան Քաղաքականություն 

Իսկ չեք ասի՞ լայվերի մեյմունության վերածելու համար ո՞վ է պատասխանատու. Շարմազանով

analitik.am

Պատասխանատվություն և արդյունավետություն 0, տափակ շոուներ ինչքան ուզես:

Ըստ Փաշինյանի` ներդրումների բացակայության համար ոչ թե ինքն է պատասխանատու,այլ մենք` նախկիններս:

Քաղաքն աղբի մեջ կորում է, ոչ թե ինքն ու իր ապաշնորհ թիմն է մեղավոր, այլ` Սանիթեքը: Կախարդական փայտիկի կոտրվելու համար սևազգեստներն են պատասխանատու, ինքը կապ չունի: Աշխատատեղերի կրճատման ու արտագաղթի շարունակման հետ էլ ինքը կապ չունի,դրանում էլ դավադիր ուժերն են մեղավոր:

ԱԺ-ում տրանսգենդերի ելույթի համար ոչ թե իր նշանակած ԱԺ-ն է մեղավոր, այլ` նախկին խորհրդարանը:

Իսկ չեք ասի՞ օտարերկրյա գործակալների չբացահայտման, մարդկանց խաբելու, քաղաքական բանտարկյալների առկայության, ՍԴ դատավորներին բացահայտ կաշառելու, կառավարման համակարգը սելֆիի ու լայվերի մեյմունության վերածելու համար ո՞վ է պատասխանատու...

Այ սրան է հանգեցնում իզմեր չունեցողների իշխանության գալը: Պատասխանատվություն և արդյունավետություն 0, տափակ շոուներ ինչքան ուզես:

Էդուարդ Շարմազանով

Նույն շարքից