Քաղաքական 

Լավրովի և Քերիի բանավեճը

Ապրիլի 24-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Վաշինգտոնում կայացած ասուլիսներից մեկի ժամանակ ռուսական Russia Today-ի վերաբերյալ հայտարարություն է արել և ասել, որ այն անընդունելի, կողմնապահ և անլուրջ հեռուստաալիք է: Նրա խոսքով՝ այդ հեռուստաալիքը ստեղծվել է Պուտինի պրոպագանդայով զբաղվելու համար:

 

Ջոն Քերիի հայտարարությանը ի պատասխան, հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը տեղեկացրել է, որ նրանք մտադիր են դիմել ԱՄՆ պետքարտուղարություն և պահանջելու Քերիի հայտարարությունը ապացուցող փաստեր և այնուհետև Քերիից պահանջելու են ներողություն խնդրել իրենց հեռուստաալիքից: Սիմոյանը նաև նշել է, որ Քերին Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին շատ քիչ բան գիտի:

 

Այս կապակցությամբ Ռուսաստանի ԱԳՆ Սերգեյ Լավրովն ասել է. «Ջոն Քերին հայտարարել է, որ Russia Today-ը զբաղվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գովազդով և գաղափարախոսության տարածմամբ: Ջոն Քերիի այսպիսի արտահայտությունը առնվազն անկրթություն է: Ես ԱՄՆ պետքարտուղարի այսպիսի հայտարարությունը մեկնաբանում եմ նրանով, որ Russia Today-ը այսօր լուրջ մրցակից է CNN-ին և այլ արևմտյան լրատվամիջոցների: Այսօր Russia Today-ը Լատինական Ամերիկայում և արաբականերկրներում ունի մեծ լսարան»:

 

Նույն շարքից