Հասարակություն 

Տուրիզմի կոմիտեն տեղյակ է հայ զբոսաշրջիկների՝ Շարմ Էլ Շեյխում փողոցում հայտնվելու խնդրին

analitik.am

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն տեղյակ է Շարմ Էլ Շեյխում փողոցում հայտնված 10 զբոսաշրջիկի վերաբերյալ խնդրին և փորձում է դեպքի հետ կապված ճշտումներ անել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են կոմիտեից:

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում լուր է տարածվել, որ 10 զբոսաշրջիկ փողոցում է հայտնվել և նրանք, հասնելով տեղ, պարզել են, որ միայն 3 օր կարող են մնալ ամրագրած հյուրանոցում:

«Արմենպրես»-ը կապ է հաստատել այդ փաթեթները վաճառած տուրիստական գործակալություններից մեկի՝ «Ինֆո թրավել»-ի հետ:

Տուրիստական գործակալությունից արձագանքեցին, որ խնդիրն արդեն լուծված է և բոլոր զբոսաշրջիկները հյուրանոցում են: «Խնդիրը հյուրանոցի ամրագրման հետ կապված է եղել և ոչ հայկական կողմից: Շարմ Էլ Շեյխում է խնդիրը եղել, սակայն ամեն ինչ արդեն լուծված է»,- ասացին տուրիստական գործակալությունից:

Նույն շարքից