ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ոչ իշխանական ուժերի հետ փակ քննարկմանը շուրջ մեկ ժամ մասնակցելուց հետո լրագրողներին խոստացավ բոլոր հարցերին անդրադառնալ Կառավարության վերջնական ձևավորումից հետո, ուստի մի քիչ պետք է սպասել:
Նա միայն նշեց, որ չորս ուժերի հետ քննարկվել է կուտակայինի հարցը, և որ չորս ուժերը իրեն են փոխանցել կուտակայինի հարցով իրենց նախագիծը, որը պետք է քննարկի Կառավարությունը:
Լրագրողներից մեկը դիտարկմանը, թե պատասխանատվություն զգում եք ձեր ասածների հանդեպ, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Ես իմ բոլոր ասածներին ես տեր եմ»: