Հասարակություն Միջազգային 

Հայտնի է աշխարհում ամենահարուստ ընտանիքների ցանկը

analitik.am

Walmart սուպերմարկետների ցանցի սեփականատերեր Ուոլթոնների ընտանիքը, ինչպես մեկ տարի առաջ՝ աշխարհում ամենահարուստն է: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Ուոլթոնների կարողությունը հասել է 190,5 միլիարդ դոլարի, ինչը տարվա ընթացքում աճել է 39 միլիարդով:

Մասնագետների կարծիքով, յուրաքանչյուր րոպեի ընթացքում նրանց հարստության աճը կազմել է 70 հազար դոլար:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Mars ընկերության հիմնադիր Ֆրեն Մարսի ընտանիքը: Նրանք տարվա ընթացքում վաստակել են 37 միլիարդ դոլար ՝ ընդհանուր կապիտալը հասցնելով 126,5 միլիարդ դոլարի:

Երրորդ տեղում են Չարլզ և Դեյվիդ եղբայրները՝ Koch Industries-ի հիմնադիր Ֆրեդ Կոհի որդիները: Նրանց ունեցվածքն աճել է մինչև 125 միլիարդ դոլար:

Առաջատարների թվում են Սաուդյան Արաբիայի իշխող տոհմի անդամ Ալ Սաուդը, որի կարողությունը գնահատվում է 100 միլիարդ դոլար, իսկ Chanel նորաձևության տան սեփականատերեր՝ Ալեն և Ժերար Վերտհայմերները 57,6 միլիարդ դոլար կարողությամբ:

Ընդհանուր առմամբ, ամենահարուստների ցուցակում ընդգրկվել է 25 ընտանիք, ընդհանուր կարողությունը կազմել է 1,4 տրիլիոն դոլար:

Նույն շարքից