Քաղաքական 

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանի հետ

ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր հանդիպել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկու հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում են «Հայ ազգային կոնգրեսի» մամուլի գրասենյակից։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ հանդիպման ընթացքում դեսպանի խնդրանքով Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամային իրավիճակը, երկրում ժողովրդավարության և օրինականության հաստատման, տնտեսական զարգացման և սոցիալական իրավիճակի բարելավման ճանապարհին առկա խոչընդոտները: Տեր-Պետրոսյանը առաջնային մարտահրավեր է համարել իշխանությունների ոչ օրինակարգ լինելը, արտագաղթի տագնապալի ծավալները, համակարգային կոռուպցիան:

Կողմերը կարծիքներ են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային քաղաքականության խնդիրների, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների վերաբերյալ:

Նույն շարքից