Հասարակություն Միջազգային Տեսանյութեր 

Կրասնոյարսկում կինն իր երեխային մոռացել է մեքենայի մեջ /տեսանյութ/

analitik.am

Կրասնոյարսկում մի կին իր երեխային թողել է մեքենայի մեջ և գնացել է աշխատանքի: Երեխան մոտ կես ժամ մնացել է մեքենայի մեջ, իսկ փողոցում եղել է +25 աստիճան: Ականատեսներից Քսենիա անունով մի կին Life-ին պատմել է միջադեպի մասին։

«Ես անցնում էի այդտեղով և երեխայի լացի ձայն լսեցի։ Միանգամից չհասկացա, թե որտեղից է լսվում ձայնը: Հետո նկատեցի, որ երեխան նստած է մեքենայի առջևի նստատեղին։ Մտածելով, որ երեխայի ծնողները հավանաբար մոտակայքում են կամ միգուցե նստած են ետևի նստատեղին, քանի որ պատուհանները մգեցված էին, որոշեցի սպասել, որպեսզի տեսնեմ, թե ինչ կլինի հետո: Անցավ մոտ 3-5 րոպե և այդ ժամանակ հասկացա, որ երեխան մենակ է: Մենք փորձեցինք բացել մեքենայի դռները, որպեսզի մեքենայի ահազանգն աշխատի: Այնուհետև զանգահարեցինք ոստիկանություն և շտապօգնություն»,-ասել է Քսենիան։

Ականատեսների խոսքերով երեխան ամբողջ ժամանակ լաց է եղել: Կես ժամ անց նոր միայն հայտնվել է երեխայի մայրը և ասել, որ մոռացել է երեխայի մասին։ Զրույցի ընթացքում երեխայի մայրն ասել է, որ աշխատում է տեղի մանկական լողավազանում:

Նույն շարքից