Հասարակություն Միջազգային 

Թուրքմենստանի նախագահին դուր է եկել Aurus-ը, որը նրան ցույց է տվել Մեդվեդևը

analitik.am

Կասպյան տնտեսական ֆորումի ընթացքում Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին ցույց է տվել Aurus մակնիշի ավտոմեքենան, ինչն առաջացրել է վերջինիս հետաքրքրությունը:

Նշվում է, որ քաղաքական գործիչները միասին ուսումնասիրել են «Aurus Senat» սպիտակ լիմուզինը, որը հատուկ պատրաստվել է ֆորումի համար՝ հագեցած հիբրիդային ուժային համակարգով՝ V8 էլեկտրական շարժիչով:

Թուրքմենստանի ղեկավարը նշել է, որ իրեն դուր է գալիս մեքենան և կցանկանար գնել այն: Ի պատասխան դրան՝ Մեդվեդևն ընդգծել է, որ «դիմումն, անշուշտ, ընդունված է»:

Նույն շարքից