Հասարակություն 

Չեմ ուզում հավատալ, որ բարձր տրամադրությամբ արձակուրդից ծառայության վայր մեկնած մեր զինվորը կարող էր հանձնվել թշնամուն․ Քաղաքագետ

analitik.am

«Մի՛ տարածեք ադրբեջանցիների մատուցածը

Օգոստոսի 12-ին հայկական բանակում գրանցվեց աղետալի դեպք.ադրբեջանցիների ձեռքում է հայտնվել մեր զինվորական Արայիկ Ղազարյանը...

Թուրք-ազերիներն Արայիկի իրենց ձեռքում հայտնվելը ներկայացնում են որպես հայ զինվորականի փախուստ և այն «ապացուցելու» նապատակով բեմականացում-ֆոտոսեսիա են կազմակերպել ՝ «Կտտանքների ենթարկված հայ զինվորը սպիտակ դրոշը ձեռքին հանձնվում է մարդասեր ադրբեջանցիներին» խորագրով...

Մենք շատ լավ գիտենք, թե ինչպես են ազերիները միամտաբար իրենց մոտ հայտնված կամ իրենց կողմից հայ զինվորներին առևանգումը ներկայացնում սեփական և միջազգային հանրությանը...

Այդ իսկ պատճառով խորհուրդ եմ տալիս մեր ԶԼՄ-ներին զուսպ լինել և տուրք չտալ ադրբեջանական տեսակետը տարածելուն...Մինչև ամեն ինչ պարզ չլինի կխնդրեի մեր ԶԼՄ-ներին չմեկնաբանել տեղի ունեցածը...

Հ.Գ. Չեմ ուզում հավատալ, որ ընդամենը բարձր տրամադրությամբ օրեր առաջ արձակուրդից ծառայության վայր մեկնած մեր զինվորը կարող էր հանձնվել թշնամուն...»։

Քաղաքագետ Գագիկ Համբարյան

Նույն շարքից