Ռուս կինը փորձել է Չինաստան տեղափոխել սպորտային կոշիկների մեջ թաքցնելով 1,8 կիլոգրամ ոսկի: Այս մասին հայտնում են մաքսային ծառայության մամուլի ծառայությունից:
Հանցագործին բացահայտելու գործում օգնել է վերջինիս նյարդային պահվածքը, ինչը նկատել են գերատեսչության աշխատակիցները: Այնուհետև նրան մետաղական դետեկտորով խուզարկել են և կարողացել են հայտնաբերել ոսկին:
«Անհատական մաքսային զննության ժամանակ զբոսաշրջիկն ինքնակամ հանձնել է տասը դեղին մետաղական կտորներ՝ ընդհանուր 1870,27 գրամ քաշով: Ոսկու կտորները թաքցված են եղել սպորտային կոշիկների մեջ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հայտնաբերվածի գնահատված արժեքը ավելի քան չորս միլիոն ռուբլի է: Կինն ասել է, որ ոսկու կտորները ժառանգել է և ցանկացել է դրանք վաճառել: Բացի այդ, կասկած կա, որ ոսկին ապօրինի է արդյունահանվել։