Տեսանյութեր Հասարակություն Գիտություն 

Մի կողմից ասում ենք ծնողներից փող մի հավաքեք, մյուս կողմից լրացուցիչ ծախսեր ենք առաջացնում ծնողների համար․ Փորձագետ /տեսանյութ/

Երբ դպրոցներն ունեն բազմաթիվ խնդիրներ, երկրում կա աղքատություն, չես կարող պահանջները խստացնել․ դա հանգեցնում է կեղծիքի։ Մեր զրուցակից կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը դեմ է կենտրոնացված քննություններին։

«Մի կողմից մենք դպրոցներին ասում ենք ծնողներից փող մի հավաքեք, մյուս կողմից էլ ներդնում ենք քննական մի համակարգ, որն անխուսափելի է դարձնում ծնողներից լրացուցիչ գումարներ տանելը»,- Analitik.am թղթակցի հետ զրույցում ասաց Սերոբ Խաչատրյանը։ Մինչդեռ , եթե այս տարի միայն հայոց լեզվից են կենտրոնացված քննություն տվել իններորդցիները, ապա այս տարի նախարարությունը նախատեսում է նաև մաթեմատիկա առարկան էլ քննական դարձնել։ Ինչը, ըստ մեր զրուցակցի, հավելյալ ծախսեր է ենթադրում ծնողների համար։

«Կրթական բարեփոխումները մեր երկրում պետք է սկսել մարդկանց հետ աշխատելուց»,- ասաց Խաչատրյանը։ Այնինչ մեզ մոտ, Խաչատրյանի խոսքով, ամենադժվարը հենց համաձայնության գալն է։

«Հայաստանում կա տեսակետ, որ մենք պետք է ինչ-որ փաստաթղթեր մշակենք, իսկ ժողովուրդը պիտի այդ փաստաթուղթը կարդա և իրականացնի։ Բայց փոփոխությունն այդպես չի լինում․ մարդիկ նույնիսկ չեն էլ կարդում գրածդ։ Ու քանի որ մենք մարդկանց հետ չենք աշխատել, այսօր ունենք իրավիճակ, երբ կրթության ոլորտում աշխատողների մեծ մասը դեմ է այս բարեփոխումներին»,- առկա իրավիճակը ներկայացրեց կրթության փորձագետը։

Առավել մանրամասն կրթության բարեփոխումների, առաջարկվող ծրագրերի և փորձագետի դիտարկումների մասին՝ Analitik.am-ի պատրաստած տեսանյութում։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից