Քաղաքական 

Ն. Փաշինյանը նոր կառավարությունից սպասելիքներ չունի

Մարդիկ առաջ նստում էին այլ կաբինետում, այժմ նստելու են այլ կաբինետում, բայց անելու են այն գործը, ինչ արել են իրենց կյանքի ընթացքում: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիսին» հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան հարցի, թե ի՞նչ ակնալիքներ ունի նոր կառավարությունից, վարչապետից, շարունակելո՞ւ է նույնկերպ քննադատել:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ կառավարությունը մի մարմին է, որը ձևավորվում է խորհրդարանական մեծամասնության կողմից, հայտարարեց, որը նրա «գործատուն» այդ մեծամասնություն է, հետևաբար բովանդակային սպասելիքներ չեն կարող լինել։

«Իսկ անհատական մակարդակով եթե նայենք, ապա Հովիկ Աբրահամյանը նշանակվել է վարչապետ ուրի՞շ տեղից։ Հովիկ Աբրահամյանը շատ երկար ժամանակ ՀՀ վերնախավում է, փոխվարչապետ, Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավար: Այսինքն՝ Հովիկ Աբրահամյանն այսօրվա իրականության կերտողներից մեկն է, և սրանով ամեն ինչ ասված է: Եվ առանցքային կերտողներից մեկը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե նույնկե՞րպ է քննադատելու, ապա ՀԱԿ խմբակցության պատգամավորը նկատեց. «Իսկ ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանին, քանի որ փոփոխություններ են եղել անհատական մակարդակով, այնուամենայնիվ նույնկերպ չեմ քննադատի, կքննադատեմ այլ կերպ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նույն շարքից