Հասարակություն 

Մերկելը նշել է, թե երբ է մտադիր հեռանալ ակտիվ քաղաքականությունից

analitik.am

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատել է, որ Բունդեսթագի հաջորդ ընտրություններից հետո, որոնք կանցկացվեն 2021-ին, այլևս մտադիր չէ ակտիվ քաղաքականությամբ զբաղվել: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով գերմանական աղբյուրին, այս մասին Մերկելը հայտարարել է երեքշաբթի:

«Այո, արդյունքում այլևս չեմ ցանկանա ակտիվ քաղաքական պաշտոններ զբաղեցնել: Իհարկե, ես կշարունակեմ քաղաքական մարդ լինել, սակայն ակտիվ քաղաքականությամբ զբաղվել չեմ պատրաստվում»,- ասել է Մերկելը:

2018-ի վերջին Մերկելը հեռացել է Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահի պաշտոնից, սակայն շարունակել է զբաղեցնել կանցլերի պաշտոնը: Նրա խոսքով՝ պատրաստվում է մինչև վերջ, այսինքն՝ մինչև 2021 թվականն աշխատել կանցլերի պաշտոնում իր չորրորդ ժամկետով:

Մերկելը ցանկություն է հայտնել, որ 50 տարի հետո գերմանացի աշակերտները պատմության դասագրքերում կարդան, որ ինքը ջանասիրաբար կատարել է իր պարտականությունները:

Նույն շարքից