Հասարակություն 

Օտարերկրացուն կեղծ կոնյակ վաճառողն հայտնաբերվել է

analitik.am

Օտարերկրացուն կեղծ կոնյակ վաճառող 66-ամյա երեւանաբնակը հայտնաբերվել է։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվության ծառայությունից։

Օգոստոսի 4-ին, ժամը 15։34-ին, օտարերկրյա մի քաղաքացի ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր տվել, որ օգոստոսի 2-ին, ժամը 14։00-ին, Բագրատունյանց փողոցում 20 տարվա հնեցման կոնյակ գնելու համար տաքսի «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդին տվել է 60.000 դրամ, ով իրեն վաճառել է տնային պայմաններում պատրաստված կոնյակին նմանեցված հեղուկ:

66-ամյա երեւանաբնակը օգոստոսի 12-ին, ժամը 10։45-ին, ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին եւ տվել խոստովանական բացատրություն: Նախապատրաստվում են նյութեր:

Նույն շարքից