Քաղաքականություն 

Լավագույն ֆրանսախոս 2019 ճամբարի մեկնարկը տրված է, մասնակցում են 50-ից ավել երեխաներ

analitik.am

Գորիս - Վիեն քույր քաղաքների համագործակցության շրջանակում Վիենի քաղաքապետարանի աջակցությամբ, Գորիսի Ֆրանսախոսների մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ Գորիսի բոլոր հանրակրթական դպրոցների 12֊15 տարեկան լավագույն Ֆրանսախոսների մասնակցությամբ տեղի է ունենում կրթական ճամբար։

Գորիս համայնքի 50-ից ավել երեխաներ մեկ շաբաթ կրթական բազմաբովանդակ ծրագրերով հագեցած միջոցառումների կմասնակցեն։

Ճամբարի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել քույր քաղաքների փոխքաղաքապետները։

Աղբյուրը՝ Գորիսի համայնքապետարան / Goris Municipality

Նույն շարքից