Քաղաքական 

Սերժ Սարգսյանը Պրահայում ներկա է գտնվել հայ-չեխական բարեկամությանը նվիրված խաչքարի օծման արարողությանը

 Աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Պրահայում ներկա է գտնվել Սուրբ Յինդրիխի և Կունհուտի եկեղեցու պուրակում հայ-չեխական բարեկամությանը նվիրված խաչքարի օծման արարողությանը: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Միջոցառմանը մասնակցել են չեխ կաթողիկե եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Դոմինիկ կարդինալ Դուկան, Հայ Առաքելական Եկեղեցու Ռումինիայի թեմի առաջնորդ Տաթև Եպիսկոպոս Հակոբյանը, Չեխիայի խորհրդարանի անդամներ, օտարերկրյա դիվանագետներ, հայ համայնքի և չեխ հասարակայնության ներկայացուցիչներ: Օծման արարողությունից հետո Հանրապետության Նախագահը ծաղկեպսակ է դրել խաչքարին՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի:

Ավարտելով երկօրյա աշխատանքային այցը Չեխիայի Հանրապետություն՝ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադառնում է Երևան: 

Նույն շարքից