Գլխավոր Հասարակություն 

36 հազարի՝ ջրի խողովակ, 60 հազարի՝ հատուկ փայտ. Ինչպես է 5 միլիոնը ծախսվել ԱԺ-ի մոտ գորգ լվանալու ժամանակ

analitik.am

Օրեր առաջ Ազգային ժողովից հայտնեցին, որ Վարդավառի տոնին ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի կազմակերպած միջոցառման ժամանակ ծախսվել է 4, 941, 300. 00 ՀՀ դրամ:

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է գորգ լվանալու արարողությանը:

Analitik.am-ի հարցմանն ի պատասխան Ազգային ժողովից հայտնել են, թե ինչպես է ծախսվել այդ գումարը՝ ինչքանը՝ ինչի համար:

Մեր ստացած պատասխանում նշվում է, որ Վարդավառի տոնի  կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովը միջոցառման կազմակերպումը արտապատվիրել է Անի Ջուլհակյան և Սոլոյան Մերի Ա/Ձ-ներին:

Միջոցառման համար հատկացվել է 4,941,300,00 ՀՀ դրամ:

Իրականացրած աշխատանքների թվում են եղել ձայնային տեխնիկայի վարձակալությունը և տեղափոխումը, երաժշտական խմբի համերգի կազմակերպումը, բաների տպագրությունը, տաղավարների տեղադրումը, ջրի տակառների ձեռքբերումը, տարածքի գեղարվեստական ձևավորումը, տրանսպորտային միջոցների և բանվորական ուժի ներգրավումը:

Ստորև ներկայացնում ենք ծախսերը՝ ավելի մանրամասն.

 

Նույն շարքից