Ֆիլիպ Սթիվենը համեմատականներ է անցկացրել ԱՄՆ նախկին Նախագահ Ջորջ Բուշի և այժմյան Նախագահ Օբամայի վարած արտաքին քաղաքականությունների միջև: Նա Financial Times -ում գրում է.
«Այն թշնամիները, ում հետ դժվար է հարաբերությունները պահպանելը, Ջորջ Բուշը հարցերը լուծում էր ռազմական եղանակով, իսկ եթե նրանք շարունակում էին չլսել նրան, Բուշը կրկին դիմում էր ռազմական եղանակով հարցերը լուծելու քաղաքականությանը:
Սակայն այժմյան Նախագահ Բարաք Օբաման որոշել է, որ ԱՄՆ-ն պետք է իր թշնամիների հետ հարաբերությունները կարգավորի բանակցությունների միջոցով:
Սթիվենը նաև գրում է, որ խոսակցություններն այն մասին, որ Օբամայի վարած արտաքին քաղաքակնության պատճառով Ամերիկան կարող է թուլանալ, չափազանցություն են: Հեղինակը գրում է, որ Վաշինգտոնը պետք է ավելի խիստ արտաքին քաղաքականություն վարի:
Նրա կարծիքով՝ ուկրաինական հարցի վերաբերյալ ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը թույլ է և վերջինս Ռուսաստանի նկատմամբ պետք է տնտեսական խիստ պատժամիջոցներ սահմանի»: