Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

ՆԱՏՕ-ում չեն իմացել, որ կործանիչի հարևանությամբ հայտնված օդանավում գտնվում է Սերգեյ Շոյգուն

analitik.am

Բալթիկ ծովի չեզոք ջրերի վրա Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի օդանավին մոտեցած ՆԱՏՕ-ի F-18 կործանիչը պատկանում է Իսպանիայի ռազմաօդային ուժերին: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով իսպանական լրատվամիջոցներին:

Տեսանյութում հայտնված կործանիչը պատկանում է Իսպանիային, սակայն այս տարվա մայիսից տեղակայված է լիտվական Շյաուլյաեում: Այստեղ գտնվող ուժերի առաքելությունն է ապահովել մերձբալթյան երկրների տարածքի անվտանգությունը:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ից հայտնել էին, որ ռուսական օդանավը շատ մոտ է գտնվել դաշինքի օդային տարածքին, դրա համար էլ կործանիչներ են օդ բարձրացվել: Դաշինքում չեն իմացել, որ օդանավում գտնվում է ՌԴ Պաշտպանության նախարարը:

Նույն շարքից