Տնտեսություն գլխավոր 

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել հայկական երկու ընկերության նկատմամբ

ԱՄՆ առևտրի նախարարությունը սև ցուցակում է ընդգրկել ավելի քան 10 երկրի մի շարք ընկերությունների: Ցուցակում հայտնվել են նաև հայկական ընկերություններ:

Ամերիկյան սև ցուցակում մասնավորապես հայտնվել են հայկական «Մարկել» ՓԲԸ-ն և Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ-ն:

Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ-ն ստացել և արտահանել է ապրանքատեսակներ, որոնք գտնվում են ԱՄՆ համապատասխան մարմնի հատուկ ցուցակում՝ դա անելով առանց համապատասխան արտոնագրի:

Բացի դրանից, երկու ընկերությունների գործադիր տնօրենները աշխատում են իրանական կազմակերպությունների հետ, որոնք գտնվում են ամերիկյան պատժամիջոցների թիրախում:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից