Հասարակություն 

Ադրբեջանում թքած ունեն մարդկանց կյանքի վրա. Լապշինի նոր գրառումը՝ Ադրբեջանում հայտնված հայ զինվորի թեմայով

analitik.am

Քաղաքակիրթ պետությունը չի կարող իրեն ահաբեկչի նման պահել: Բացի ամեն ինչից, նաև վտանգավոր է զինվոր առևանգելը, քանի որ կարող ես բացահայտվել, և կլինի սկանդալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը՝ խոսելով հայ-ադրբեջանական սահմանի ադրբեջանական կողմում հայտնված հայ զինծառայող Արայիկ Ղազարյանի մասին:

Լապշինը կոչ է անում զերծ մնալ որպես պատասխան քայլ ադրբեջանացի զինվոր առևանգելուց, քանի որ դա կնշանակի, որ հայկական կողմն իջնում և հասնում է նրանց մակարդակին:

Հայտնի բլոգերը նաև գրում է, թե պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանում թքած ունեն իրենց զինվորների կյանքի վրա, այնտեղ մարդը որևէ արժեք չունի:

Լապշինի խոսքերով, կարևոր է ստեղծել իրավիճակ, երբ ադրբեջանական կողմի համար ոչ շահեկան կլինի մարդ առևանգելը, և Հայաստանը պարտավոր է հույսը դնել իր մտածելու ունակության վրա ու չծուլանալ այդ մասով:

Նույն շարքից