Քաղաքական 

Յացենյուկը կհանդիպի Հռոմի պապի հետ

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն այսօր Վատիկանում կհանդիպի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, հայտնում է կառավարական կայքը։

 

Նախատեսված են նաև Յացենյուկի հանդիպումներն Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի, Վատիկանի պետական քարտուղար կարդինալ Պյետրո Պարոլինիի և Հռոմում ուկրաինական համայնքի հետ, փոխանցում է Обозреватель-ը։

 

«Վերջին ամիսներին Հռոմի պապը բազմիցս արտահայտել է ուկրաինացի ժողովրդի հետ իր համերաշխությունը, որը ձգտում է խաղաղության և մարդկային արժանապատվության։ Մասնավորապես՝ նա այդ մասին կրկին ընդգծել է Սուրբ Զատկի իր ուղերձում»,- նշում է Նախարարների խորհրդի մամուլի ծառայությունը։
 

Նույն շարքից