Հասարակություն 

Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում տեղի ունեցավ «Հոգևոր առաջնորդություն» ծրագիրը /լուսանկարներ/

analitik.am

Ս.թ. օգոստոսի 9-ից 11-ը Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում տեղի ունեցավ «Հոգևոր առաջնորդություն» ծրագիրը: Այն կազմակերպվել էր «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» Հասարակական կազմակերպության և Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման հետ համատեղ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարք Գարեգին Բ-ի օրհնությամբ։

Ծրագիրը իր տեսակի մեջ յուրահատուկ էր և առաջին անգամ էր, երբ թվով 60 երիտասարդներ երեք օր անցկացրին ճեմարանում: «Հոգևոր առաջնության» ծրագրի մասնակիցներն էին ոչ պետական և պետական բուհերի ուսանողերը, Արցախից ժամանած երիտասարդները, ռազմական կառույցների կուրսանտները և ապագա սպաները, և իհարկե մերօրյա հերոսները:

Երեք օրերի ընթացքում մասնակիցները  լսեցին դասախոսություններ «Դարի մարտահրավերների», «Մարտի դաշտում զինվորների համախմբվածությունը ազգային-հոգևոր գաղափարի շուրջ», «Հայ Առաքելական եկեղեցու դիրքորոշումը պատերազմների վերաբերյալ», «Ընտանիք և սեր», «Աստվածաշունչ՝ աստվածաշնչի մասին ընդհանուր գիտելիքներ», «Ստամբուլյան կոնվենցիա», «Հայ Եկեղեցու տաղավար տոները», «Հայ այբուբենի գաղտնիքները», «Հայ Հոգևորականը մարտի դաշտում» թեմաներով, ինչպես նաև մասնակցեցին ուղտագնացության դեպի «Մաշտոցներ», Սևանավանքում մասնակցեցին պատարագի, երեկոյան խարույկի շուրջ ունեցան տարբեր խաղեր և արդեն ավելի մտերիմ միջավայրում անցկացվեցին քննարկումները։

Ծրագրի ավարտին մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր:

Նույն շարքից