Քաղաքական 

Հոգեբան Սամվել Խուդոյանի ներկայացմամբ՝ շատ փոփոխություններ են տեղի ունենում աշխարհում

Հոգեբան Սամվել Խուդոյանի ներկայացմամբ՝ շատ փոփոխություններ են տեղի ունենում աշխարհում, ինչը հայ ժողովրդի համար ևս կարևոր է: «Հետաքրքիր է Ռուսաստան-ԱՄՆ պայքարը, Ռուսաստանը փորձում է տիրել աշխարհին, և նրա կոտրվելու դեպքում ազդեցություն կլինի նաև Հայաստանի վրա: Այդ իրադարձությունների և քաղաքական փոփոխությունների հիմնական ազդեցությունը տագնապայնության բարձրացումն է, ինչը չի գիտակցվում: Այս շրջանում գլոբալ չեն փոփոխությունները, բայց այդ տագնապայնության աստիճանը բարձրացնում է»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ հայ հասարակության մեջ հոռետեսները շատացել են, տագնապի մթնոլորտը խտացել է, և այդ ֆոնի վրա մարդիկ գերզգույշ են դարձել:

Դառնալով Ցեղասպանության թեմային՝ հոգեբանը նշեց, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլքսանչոսյան հայտարարությունը քայլ էր, բայց այնպիսի մի բացասական ալիք գնաց, որը դիվանագիտության մեջ այնքան էլ ճիշտ չէ: «Այսօր մենք հզոր առաջընթաց ունենք, որ տեսնում ենք, որ թուրքական հասարակության մեջ մի զգալի մասն արդեն ընդունում է Ցեղասպանությունը»,- ասաց նա:

Սամվել Խուդոյանը նաև խորհուրդ տվեց իրերին ավելի օբյեկտիվ նայել, սև ու սպիտակ աշխարհընկալումը հոգեկան հիվանդությունների հիմնական պատճառն է, և սխալ է նման դիրքորոշումը: «Այսպիսի հոգեբանություն կա, որ եթե իշխանություն է, ուրեմն վատն է, եթե ընդդիմություն է, էլի վատն է: Պետք է ադեկվատ նայել, լավին լավ ասել, վատին՝ վատ, ի վերջո, մարդը խրախուսանքի կարիք ևս ունի»,- նկատեց նա:

Նույն շարքից