Քաղաքականություն 

Արցախի կարգավիճակի հարցը գերակա է Հայաստանի համար. Զոհրաբ Մնացականյան

Ես առիթ ունեցա մանրամասնորեն ներկայացնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումներն ու դիրքորոշումը, դիրքորոշումների տրամաբանությունը: Վերահաստատեցի, որ Արցախի մեր հայրենակիցների անվտանգությունը եղել ու մնում է գերակա հարց մեր մոտեցումներում: Այս մասին Ուրուգվայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ հավելելով, որ Հայաստանի համար գերակա է նաև Արցախի կարգավիճակի հարցը:

«Ես նշեցի, որ խաղաղ գործընթացն առաջ տանելու համար համապատասխան միջավայրը կարևորագույն հարց է եղել ու այդպիսին մնում է: Մանրամասնեցի, թե ինչ է նշանակում մեր մոտեցման մեջ այն, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»,-ասաց Զոհրաբյանը՝ շնորհակալություն հայտնելով գործընկերոջը, ով կիսվել է հարցի շուրջ իր ընկալումներով:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից