Ուկրաինական բանակի 6 զրահամեքենաներ դուրս են եկել Սվյատոգորսկ քաղաքից և մոտենում են Սլավյանսկից 15 կմ հյուսիս-արևմուտք գտնվող Խրեստիշչե գյուղին, տեղեկացնում է Взгляд-ը։
«Շարասյան վրա ուկրաինական դրոշ է, իսկ БТР-ների մեջ սև համազգեստով մարտիկներ են Ազգային գվարդիայից»,-պատմել է ականատեսներից մեկը։
Ըստ աղբյուրի՝ Խրեստիշչե գյուղում ապրիլի 24-ին ուկրաինացի ուժայինների բացած կրակի հետևանքով զոհվել է 22-ամյա Ալեքսանդր Լուբենեցը։ Նրա հոգեհանգիստը կկայանա այսօր՝ Սլավյանսկում։