Բարի օր Քաղաքականություն 

Ուրուգվայում ունենք հայ նախարար, համալսարանի հայ ռեկտոր, մարզիկներ, գործարարներ. Ռոդոլֆո Նին Նովոա

analitik.am

Ուրուգվայի հայերն Ուրուգվայը համարում են իրենց հայրենիքը, իսկ Հայաստանին անվանում են Մայր հայրենիք: Այս մասին ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց  Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան:

Վերջինոս նշեց, որ հայեր ներգրաված են Ուրուգվայի կյանքում, կա Զբոսաշրության նախարար, ով հայերի ժառանգն է. «Ունենք համալսարանի հայ ռեկտոր, մարզիկներ, գործարարներ, ովքեր իրենց մեծ ներդրումն են բերել ազգային զարգացմանը»:

Ուրուգվայցի նախարարի խոսքերով, Հայաստանի հետ հարաբերությունները հիմնված են ընկերության, փոխադարձ հարգանքի, ընդհանուր հայացքների վրա. «Ուրուգվայն ու Հայաստանը նաև կիսում են հստակ մոտեցում խաղաղության և միջազգային անվտանգության մասով, որը հիմնված է ՄԱԿ-ի հիմնադիր փաստաթղթի վրա»:

Ռոդոլֆո Նին Նովոան նաև հիշեցրեց, որ իր երկիրն առաջին երկիրն է, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ դա անելով հեռավոր 1965 թվականին: Իսկ արդեն 2004 թվականին Ուրուգվայում ապրիլի 24-ը ճանաչվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օր:

Խոսելով ԼՂ հակամարտության մասին՝ Ռոդոլֆո Նին Նովոան նշեց, որ այն պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, այլընտրանք չկա. «Շնորհակալ եմ այս բարիգալուստի, ջերմության համար, մի ժողովրդի կողմից, որի արմատները գտնվում են մարդկության պատմության արմատներում: Հպարտ ենք այս օրերը ձեզ հետ կիսելու համար»:

 

Նույն շարքից