Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյան-Դոնալդ Թրամփ հանդիպում երևի թե այս անգամ էլ չի լինի

analitik.am

Հանդիպման մասին կհայտարարվի այն ժամանակ, երբ այն կհամաձայնեցվի համանախագահների և մյուս կողմի հետ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԳ Նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ խոսելով ԼՂ հարցով ադրբեջանական կողմի հետ բանակցությունների և հնարավոր հանդիպման մասին և հավելելով, որ գործընթացը շարունակական է լինելու:

Մնացականյանը խոսեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարելիք այցի մասին: Պատասխանելով հարցին, թե ինչ հանդիպումներ են նախատեսվում՝ նախարարն ասաց, որ պետք է ուշադրություն դարձնել այն բանի վրա, թե որքան ակտիվ է եղել քաղաքական երկխոսությունն ԱՄՆ-ի և Հայաստանի միջև մինչ այս պահը. «ԱՄՆ կառավարման համակարգը շատ լավ եք հասկանում: Այս տարվա ընթացքում երկխոսության առումով շարունակայնությունն  ու մակարդակը բավարում են Հայաստանին: Ինչ վերաբերում է ամենաբարձր մակարդակով հանդիպմանը, այն մեր օրակարգում է մնում: Վստահ եմ, որ այդ պահը կգա:

Եթե ներկայիս դինամիկային գնահատականներ տանք, թե ինչ հանդիպումներ են եղել, կտեսնենք, որ ԱՄՆ-ի հետ բարձր մակարդակով քաղաքական երկխոսության որևէ դեֆիցիտ չենք ունեցել: Սա նույնպես շարունակական է: Կան ծրագրեր, թե ինչպես ենք աշխատելու: Կան բազմաթիվ հարցեր: Կան նաև խնդրհարույց հարցեր: Բայց դա նորմալ է, քանի որ սրանք երկու գործընկերների միջև հարաբերություններ են»:

Նախարարը հստակ չպատասխանեց՝ կլինի արդյո՞ք հանդիպում Փաշինյանի և Թրամփի միջև, թե՝ ոչ:

Նույն շարքից