Հասարակություն 

Կիևյան կամրջից իրեն ցած նետած 24-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացավ

analitik.am

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 13-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է 24-ամյա Ա. Ա-ն, ով հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 7-ին Կիևյան կամրջից ինքնասպանության փորձ կատարելուց հետո։

Ինչպես ավելի վաղ հայտնվել էր, օգոստոսի 7-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ էր ստացվել, որ Կիևյան կամրջից մի քաղաքացի է իրեն ցած նետել։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապ օգնության բժիշկները, ոստիկանության Մաշտոցի բաժնի ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները և փրկարարները կարողացել էին վիրավորին, ով 24 տարեկան աղջիկ էր, տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից