Հասարակություն 

Գեներալ Մանվելին այժմ էլ ջրով են որսում

analitik.am

2000-ականներից, երբ սկսեց թափ հավաքել փոքր ՀԷԿ-երի կառուցման ծրագիրը, երկրի բոլոր մեծ ու փոքր պաշտոնյաներն անմիջապես դարձան ՀԷԿ-ատերեր: Այժմ Հայաստանի բոլոր փոքր ՀԷԿ-երը փոքր տերեր չունեն, հակառակն է: Եվ քանի որ պղտոր ժամանակներ են, ապա շուրջ 190 ՀԷԿ-ից որսացել են Ջրաձոր ՀԷԿ-ը, որը ըստ որոշ լուրերի, պատկանում է գեներալ Մանվել Գրիգորյանին կամ նրա հովանու տակ է:

Նշենք, որ Ջրաձոր ՀԷԿ-ը այժմ գտնվում է դատական գործընթացի մեջ, ՀԷԿ-ի դեմ նաև բողոքել են հարևանությամբ գտնվող «Ամասիան», «Փարոսը», «Կասկադը»: Նրանք բողոքել են, որ Ջարձոր ՀԷԿ-ը վայելել է նախկին իշխանությունների սերն ու հարգանքը, իրենք՝ ոչ: Ըստ իրենց հայտարարության, Հայաստանում սա եզակի դեպք է, երբ ոռոգման ջրանցքի միջոցով շահագործվող ՓՀԷԿ-ը շահագործվում է ոռոգման գործընթացին զուգահեռ, ոռոգման ջրի հաշվին:

Նշենք, որ Հայաստանում բոլոր ՀԷԿ-երը, և ոչ միայն Ջրաձոր ՓՀԷԿ-ը, աշխատել և աշխատում են ոռոգման ջրի հաշվին, գործել և գործում են խախտումներով և ոչ միայն Ջրաձորը:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Ջրաձոր ՀԷԿ-ը ջրօգտագործման թույլտվություն է ստացել՝ արտոնելով ՓՀԷԿ-ը շահագործել «տարվա բոլոր ամիսներին». սա ի՞նչ է նշանակում:

Նշենք, որ Ախուրյան գետը սկիզբ է առնում Արփի լճից և այն ոռոգման նպատակով ջուր է մատակարարում Շիրակի դաշտին: Գետն իր ջրառատությամբ հանրապետության երրորդ գետն է, երկարությունը 186 կմ: Սա նշանակում է, որ որ Արփի լիճը ամառ-ձմեռ աշխատել է, որի իրավունքը ոչ բոլոր ՀԷԿ-երը ունեն, քանի որ ՀԷԿ-երը պետք է աշխատեին ոչ ոռոգման հաշվին: Առաջին տեղում ոռոգման ջուրն է, հետո՝ Փոքր ՀԷԿ-ը, սակայն այս հատվածը գրեթե միշտ և գրեթե բոլոր ՀԷԿ-երի կողմից անտեսվել և անտեսվում է:

Այստեղ, իհարկե, ակնհայտ է, որ ՀԷԿ-երի սեփականատերերը ընկածին են խփում, սակայն, եթե ամառ-ձմեռ Ջրաձոր ՀԷկ-ը օգտվել է ոռոգման ջրից, ապա իրենք ևս օգտվել են, քանի որ Արփի լճից բաց թողնված ջուրը Ջրաձորից հետո հոսել է նաև դեպի մյուս ՀԷԿ-երը: Այժմ հայտարարում են, թե միայն Ջրաձորն է մեղավոր, որ իրենք ևս օգտվել են ամառ-ձմեռ Արփի լճի ջրից, իրանք անմեղ են:

Ակնհայտ է ՓՀԷԿ-երի քաղաքական ենթատեքստը, քանի որ բոլորն են մեղավորը, սական նա գեներալ Մանվելն է, ուստի նա ավելի մեղավոր է:

Չի բացառվում, որ պարզապես բիզնես խլելու գործընթաց է սկսվել:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից