Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է ու հիմա գտնվում է Մոսկվայի ԲԿ-ներից մեկի վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հայտնի դերասանը հոսպիտալացվել է սրտանոթային համակարգի և երիկամների հետ ունեցած խնդիրների պատճառով:
Հիվանդանոցում Ջիգարխանյանը գտնվում է բժիշկների մշտական հսկողության ներքո: