Պարտադիր կուտակայինի հարցով մանկավարժները որոշել են ապրիլի 29-ին` ժամը 16-ին, Կրթության և գիտության նախարարության դիմաց բողոք-հավաք անցկացնել։
Պատճառը ԿԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Աշոտյանի հայտարարությունն էր, ով ապրիլի 23-ին հանձնարարական էր ուղարկել, որ մինչև սեպտեմբերի 30-ը կատարվեն պարտադիր վճարումները:
Ակցիայի նախաձեռնողները մասնավորապես նշում են. «Մենք պետք է պահանջենք ՀՀ ԿԳ նախարարից ենթարկվել ՀՀ բարձրագույն դատարանի որոշմանը՝ հնարավորություն տալով գործատուներին իրենց աշխատակիցների կամքին հակառակ պարտադիր կուտակային վճարներ չկատարել: Բազմիցս խոսվել է այս ոլորտի անմխիթար ու անարդար լինելու մասին, և մենք թույլ չենք տա, որ այս ամենին ավելանան նաև կուտակային վճարները»։