Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը չեղյալ կհամարի իր ուղևորությունը Հռոմ՝ Ռուսաստանի հետ լարվածության աճի պատճառով, այս մասին հայտնոմ է The Local-ը՝ վկայակոչելով Յացենյուկի խոսնակ Օլգա Լապոյին:
Յացենյուկը արդեն հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, սակայն նա բաց կթողնի Հովհաննես Պողոս 2-րդի և Հովհաննես 23-րդ պապի սրբադասման արարաողությունները:
Արևմտյան տերությունները՝ արձագանքելով Ուկրաինայի ահազանգին, թե Ռուսաստանը մտադիր է երրորդ համաշխարհային պատերազմ սկսել, նախօրեին նախազգուշացրել էին այդ երկրին, որ նրա դեմ նոր պատժամիջոցներ կձեռնարկվեն:
Իսկ լարվածությունը հիմնականում Սլավյանսկ քաղաքի շուրջ է, որտեղ Ուկրաինայի զինված ուժերը նոր գործողություն են սկսել՝ պաշարելու համար ապստամբների կողմից պահվող քաղաքը. նրանք ավելի վաղ ուղղթիռ էին պայեթեցրել:
Սլավյանսկի ապստամբները պատանդ էին վերցրել նաև ԵԱՀԿ-ի 7 ներկայացուցիչների: