Քաղաքական 

ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրվել է Գալուստ Սահակյանի թեկնածությունը

Հայաստդանի Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ Գերագույն մարմնի նիստից հետո  լրագրողներին տեղեկացրեց, որ ԱԺ նախագահի պաշտոնում գործադիր մարմնի նիստում կուսակցության նախագահի առաջարկով՝ առաջադրվել, ապա ՀՀԿ խորհրդի նիստի միաձայն հավանության է արժանացել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի թեկնածությունը:

«Քննարկեցինք և հավանության արժանացրցինք ԱԺ նախագահի մեր թեկնածուի մեր շատ հարգաժան գործըընկեր Գալուստ Սահակյանի թեկնածությունը, բոլորս համոզմունք հայտնեցինք, որ իր փորձով, իր գիտելիքներով, պարոն Սահակյանը լավագույնս կարող է ղեկավարել ԱԺ աշխատանքը»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:


Նույն շարքից