Հասարակություն Տեսանյութեր 

Գյումրին` ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի /տեսանյութ/

analitik.am

Ցայգը գրում է.

««Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիան հայտնի է, որպես Ստամբուլյան, քանի որ ստորագրվել է Ստամբուլում 2011-ին:

Հիշեցնենք, որ կոնվենցիան ստորագրվել է նախկին իշխանության ժամանակ, բայց պետք է դեռ վավերացվի։ 11 պետություն ստորագրել է, սակայն չի վավերացրել կոնվենցիան, այդ թվում՝ Հայաստանը: 2 պետություն չեն ստորագրել եւ չեն վավերացրել փաստաթուղթը՝ Ռուսաստանը եւ Ադրբեջանը իսկ Բուլղարիան կոնվենցիան հակասահմանադրական է ճանաչել:

Կոնվենցիայի աղմկահարույց դրույթներից մեկը, երրորդ սեռի գոյության ամրագրումն է։

Հայաստանում հասարակության որոշ հատված կարծում է, որ կոնվենցիան հասարակությանն «այլասերման» է տանելու»։

Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը կոնվենցիայի վավերացմանը դեմ ստորագրահավաք է սկսել նախ սկզբից մայրաքաղաքում, հիմա արդեն Գյումրիում:

Ինչպես եւ սպասվում էր նախաձեռնությանը միացողների թիվը Գյումրիում բավականին շատ է նշեց՝ Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը»:

Նույն շարքից