Բիզնես Հասարակություն 

Որքան գումար պետք է ստանա Սանտա Կլաուսն իր աշխատանքի համար

analitik.am

Ամերիկացի ֆինանսական վերլուծաբանները հաշվել են, թե տարեկան որքան գումար է վաստակում Սանտա Կլաուսը, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:

 

137.795 ԱՄՆ դոլար. մասնագետները հաշվել են, որ հեքիաթային կերպարին հենց այդքան գումար է հարկավոր տարին 364 օր, օրը 8 ժամ աշխատելու համար:

 

Իսկ նրա աշխատանքի մեջ են մտնում բանակցելն օգնականների հետ, պարզելը` արդյոք իրենց խելոք են պահում երեխաները, Ռուդոլֆ եղջերուին խնամելը, երեխաների պատվերների հետ նվերների ցուցակը համեմատելը և, իհարկե, նվերներ բաժանելը:

 

Հետաքրքրական է, որ ԱՄՆ-ում անցկացված հարցումներից պարզ է դարձել, որ մարդկանց մեծամասնության կարծիքով՝ Սանտա Կլաուսին պետք չէ վճարել իր աշխատանքի համար: Նա որպես կամավոր պետք է աշխատի:

Նույն շարքից