Միջազգային Քաղաքականություն 

Պեսկովը հայտնել է, թե ինչ են քննարկելու Պուտինը և Մակրոնն առաջիկա բանակցությունների ժամանակ

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիա մեկօրյա աշխատանքային այցի ընթացքում կքննարկի երկկողմ հարաբերությունները և միջազգային առանցքային խնդիրները: Այս մասին հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Առաջիկա բանակցություններում ղեկավարները կանդրադառնան, մասնավորապես, Ուկրաինայում տիրող իրավիճակին և «Նորմանդյան ձևաչափով» աշխատանքները շարունակելու հեռանկարներին:

«Պուտինն ու Մակրոնն իրենց ավանդական հանդիպումներն օգտագործում են կարծիքների մանրամասն փոխանակման և միջազգային հարաբերությունների վերաբերյալ ժամանակացույցի ճշտման համար»,-հավելել է Կրեմլի ներկայացուցիչը:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել էր, որ օգոստոսի 19-ին պատրաստվում է Ֆորտ Բրեգանսոնում ընդունել Վլադիմիր Պուտինին: Կրեմլը հաստատել է Ռուսաստանի ղեկավարի Ֆրանսիա մոտալուտ այցի նախապատրաստական ​​աշխատանքները:

Նույն շարքից