Հասարակություն 

Պավլովնյան կարող է լուծել անտառահատումների խնդիրը․ Օրինական ծառահատում՝ միայն 5 տարի հետո /Լուսանկարներ/

analitik.am

Տավուշի մարզի Պտղավան համայնքում հրաշք ծառ է աճում, թեև արդեն երկրորդ տարին է, սակայն խոստանում է հայրենի կահույքագործության մեջ փայտյա հեղափոխություն իրականացնել: Խոսքը Պավլովնյա ծառի մասին է, որն արդեն 2-րդ տարին է  աճում է Պտղավանի այգիներում՝ դեռևս ընդամենը 2-3 հատ, սակայն շուտով այս ծառատեսակից 55 հազար հատ կտարվի Արցախ, կհիմնվի 100 հա տարածք:

Ֆերմեր Սպարտակ Զախարյանը Analitik.am-ի հետ զրույցում շեշտեց, որ Պավլովնյան բերել է Կալիֆորնիայից և 5-6 տարի հետո Հայաստանը կարող է լուծել կահույքի փայտի խնդիրը, Պավլովնյայի միջոցով կլուծվի նաև այն փայտի խնդիրը, որը որպես կահույքի փայտ դուրս է գալիս Տավուշի անտառներից:

«Հենց ծառը տնկում ենք, պիտի բոլոր ճյուղերը կտրեք թողնենք մեկը, սպասում ենք 5 տարի և արդեն կարող ենք ծառը հատել, դարձյալ թողնել մեկ ճյուղը և հետո 4 տարի անց կտրել և այսպես շարունակ: Այս տարիներին արմատային համակարգն ուժեղանում է  և ավելի արագ է աճում. մեկ ծառից 4 անգամ կարելի է փայտ ստանալ»,-ասաց ֆերմերը, նաև ցույց տալով երկու երեք Պավլովնյայի տունկերը պատմեց այն առասպելը, թե իրականությունը, որը կապված է Պավլովնյա ծառատեսակի հետ:

Ըստ ավանդության գերմանացին ստեղծելով այս ծառատեսակը գալիս է Ռուսաստան, այն ցույց է տալիս Պավել ցարին, զրույցի ժամանակ ներս է մտնում ցարի աղջիկը՝ Աննա Պավլովնան և հմայված արքայադստեր գեղեցկությամբ ծառն անվանում է  Աննա Պավլովնա, կամ Պովլովնյա, որը Ռուսաստանից դուրս հայտնի է նաև Բոլոնյա անվանումով:

«Հայաստանում Պավոլվնյան լավ աճում է, մինչև 25 աստիճան ցրտահարության դիմանում, կարող է աճել մինչև 1 500 մետր բարձրության վրա, ունի 21 տեսակ, հայրենիքը Չինաստանն է»,-ասաց նա:

«Հենց սկսենք կտրել առաջին անգամ՝ կահույքագործության պահանջարկը կարող են ծառերը  բավարարել»,- ասաց ֆերմերը, հավելելով, որ այս ծառատեսակի մասին կահույքագործները չգիտեն, և վստահ է, որ Պավլովնյան կարող է լուծել անտառահատումների խնդիրը, ընդամենը պետք է սպասել 5-6 տարի:

Նշենք, որ պավլովնյա ծառը հայտնի է որպես դեկորատիվ ծառ, որը հիմնականում տնկում են ճանապարհի կողային հատվածներում: Պավլովնյան շատ լույս է պահանջում և չի սիրում ջրի մեծ քանակություն:

Պավլովնյան չափազանց արագ է աճում, ծառերը կտրելուց հետո դրանք վերականգնվում են իրենց արմատային համակարգից, ինչի համար էլ վաստակել են «Phoenix ծառ» անվանումը:

Չինաստանում, Կորեայում և Ճապոնիայում օգտագործվում է երաժշտական գործիքների պատրաստման համար: Ծառը հասնում է մինչև 25 մ բարձրության:

Հայաստանում խուրհուդ է տրվում աճեցնել ցածրադիր վայրերում:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից