Այսօր կայացած ՀՀԿ ԳՄ նիստից հետո Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ Ազգային ժողովի պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի պաշտոնը կզբաղեցնի ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:
Այս հանձնաժողովի ղեկավարը Դավիթ Հարությունյանն էր, ով, հիշեցնենք, նշանակվել է կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարի պաշտոնին: