Հասարակություն Միջազգային 

Դի Կապրիոն անկեղծ խոստովանել է, թե իր կատարած որ դերից է ամաչում

analitik.am

Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն խոստովանել է, որ ամաչում է «Սրճարան «Դոնս Պլամում»» ֆիլմում կատարած իր դերից: Նրա կարծիքով, ոչ ոք չպետք է տեսնի այդ պատկերը, քանի որ անփորձության պատճառով վատ է խաղացել այդ դերը:

«Ես դրա վրա աշխատել եմ ընդամենը մեկ գիշեր: Կարծես բարեհաճություն էի անում, հասկանո՞ւմ եք»»-ասել է դերասանը․ փոխանցում է «New York Post»-ը:

Այդ ֆիլմի ձախողումը խոստովանել է նաև վերջինիս գործընկերը՝ Թոբի Մագուաերը: Ինչպես Դի Կապրիոյի դեպքում, ժապավենի նկարահանման պահին նրա կարիերան նույնպես նոր էր սկսվում:

1995 թվականին նկարահանված «Սրճարան «Դոնս Պլամում»» ֆիլմը նկարահանել է հոլիվուդյան ռեժիսոր Ռ.Դ․Ռոբբը: Ըստ սյուժեի, չորս երիտասարդներ ավանդաբար հանդիպում են աղջիկների հետ ամեն շաբաթ օր Լոս Անջելեսի սրճարանում: Սրճարանում նրանք խոսում են տարբեր թեմաների մասին: 1998 թ. ֆիլմն արգելվել է ցուցադրել ԱՄՆ-ում և Կանադայում:

Նույն շարքից