Միջազգային Քաղաքականություն 

Նրանք կարծում էին, որ մենք հիմար ենք․ Իրավիճակ է փոխվել․ Թրամփը խոսել է ԱՀԿ-ից հեռանալու մասին

analitik.am

Անհրաժեշտության դեպքում Միացյալ Նահանգները կլքի Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Փենսիլվանիայում համախոհների հետ հանդիպման ժամանակ:

«Մենք պարտվում էինք գրեթե բոլոր վեճերը ԱՀԿ-ում: Նրանք կարծում էին, որ մենք հիմար ենք»,-մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Միևնույն ժամանակ, Թրամփը շեշտել է, որ իրավիճակը փոխվել է այն բանից հետո, երբ նա դարձել է Միացյալ Նահանգների առաջնորդ:

«Այժմ մենք շահում ենք շատ հակասություններ, քանի որ նրանք գիտեն, որ ոտքի տակ ամուր հիմք չունեն: Մենք կհեռանանք, եթե հարկ լինի»,-ասել է նա:

Սա առաջին դեպքը չէ, երբ Թրամփը հայտարարություն է անում ԱՀԿ-ից ԱՄՆ հնարավոր ելքի մասին: Ավելի վաղ նա վստահություն էր հայտնել, որ երկար տարիներ այլ պետություններ, ներառյալ Չինաստանը, իրենց շահերից ելնելով օգտվել են այդ կազմակերպությունից՝ ընդդեմ Միացյալ Նահանգների:

Նույն շարքից