Հասարակություն 

ՀՔԾ-ն «վիզ է դրել» լռեցնել Աշոտյանին. Շարմազանով

«Քիչ առաջ ՀՔԾ-ն ձերբակալել է Արմեն Աշոտյանի օգնական-վարորդ Արամ Բարսեղյանին: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանին հլու-հնազանդ, զանգովի արդարադատության սուբյեկտ ՀՔԾ-ն «վիզ է դրել» լռեցնել Աշոտյանին:
Սա ակնհայտ քաղաքական դրդապատճառներով ձերբակալություն է:

«Մի բան արեք, փակեք» նիկոլական ժանրի մեթոդներով ոճը նորություն չէ. ուղիղ մեկ տարի առաջ սկանդալային խայտառակության՝ դեռեւս չբացահայտված գաղտնալսման ձեռագիրն իր տրամաբանական շարունակությունն է ստանում. «մի երկու օր կպահենք Աշոտյանի դեմ ցուցմունք կտա»։

Մեզ լռեցնել չի հաջողվելու»։

Էդուարդ Շարմազանով

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից