Քաղաքական 

ԱՄՆ-ն և ԵՄ-ն տարաձայնություններ ունեն

ԱՄՆ-ն և Եվրոպական միությունը, չնայած Ռուսաստանի դեմ պատժամիջոցները համակարգելուն ուղղված ջանքերին, լուրջ տարաձայնություններ ունեն, և Վաշինգտոնը կարող է գործել՝ շրջանցելով եվրոպացիներին, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ New York Times-ին հղումով։

 

G7-ի երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ճապոնիան, շաբաթ օրը Ռուսաստանին մեղադրել էին Ուկրաինայի վերաբերյալ ժնևյան համաձայնագրի դրույթները չպահպանելու համար և նոր պատժամիջոցներով էին սպառնացել, որով պատասխանելու են Ուկրաինայում իշխանափոխությունից հետո կայացած հանրաքվեի արդյունքում Ղրիմի՝ Ռուսաստանին միացմանը։

 

Թերթի տվյալներով՝ ԱՄՆ-ն, ի տարբերություն եվրոպացի գործընկերների, պատրաստ է պատժամիջոցներ կիրառել ռուսական տնտեսության ամբողջական հատվածների նկատմամբ։ ԵՄ-ի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2012թ.-ին կազմել է մոտ 370 մլրդ դոլար, իսկ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև նույն ժամանակահատվածում՝ մոտ 26 մլրդ դոլար։ Այդկերպ՝ ԱՄՆ-ն էապես ավելի քիչ ռիսկի է դիմում ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ կիրառելով, քան ԵՄ-ն։

 

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուն Սպիտակ տանը կայացած խորհրդակցությունների ընթացքում կոչ է արել ավելի զսպված դիրք գրավել։ «Նա պնդել է, որ չնայած պետք է գործել, սակայն միջոցառումներն առանց եվրոպական աջակցության կվնասեն միայն ամերիկյան բիզնեսին և Ռուսաստանի վրա ցանկալի ազդեցություն չեն թողնի»,- հաղորդում է New York Times-ը։

Նույն շարքից