Հասարակություն Միջազգային Տեսանյութեր 

Պորոշենկոյի որդին ռուսերենով սեր է խոստովանել ուկրաիներենին /Տեսանյութ/

analitik.am

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի կրտսեր որդին խոստովանել է, որ առօրեա կյանքում խոսում է ռուսերեն: Այս մասին վերջինս հայտարարել է օգոստոսի 12-ին՝ Հետաքննության պետական ​​բյուրոյի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում, որտեղ նրա հայրը կանչվել էր հարցաքննության:

18-ամյա տղան լրատվամիջոցներին հավաստիացրել է, որ հայրը չգիտի ակցիային իր մասնակցության մասին: Միխայիլը նշել է, որ պարզապես ցանկանում է իր ընկերների հետ աջակցել հայրիկին: Սակայն լրագրողները ուշադրություն են հրավիրել ոչ թե նրա պատասխանների, այլ այն փաստի, որ նա խոսում է ռուսերեն:

Այն հարցին, թե ինչպեսէ  այդ ամենին վերաբերվում Պորոշենկոն, տղան պատասխանել է․ «Իհարկե, իդեալական կլիներ ուկրաիներեն խոսել, բայց ես խոսում եմ ռուսերեն։ Հայրս մի քանի անգամ հարցրել է ինձ և խնդրել է, որ փորձեմ»,-խոստովանել է Միխայիլը:

Նա շեշտել է, որ «ուկրաիներենն իր սրտին մոտ է», բայց նրա շրջապատի մեծ մասը խոսում է ռուսերեն:

Նույն շարքից