Քաղաքական 

ՀՀԿ ցուցակով ԱԺ ՀՀԿ պատգամավորներ են դարձել Լեռնիկ Ալեքսանյանը, Վահրամ Մկրտչյանը և Գագիկ Մելիքյանը

ԱԺ նիստում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ լավ լուրեր ունեն, այն է՝ ՀՀԿ ցուցակով ԱԺ ՀՀԿ պատգամավորներ են դարձել Լեռնիկ Ալեքսանյանը, Վահրամ Մկրտչյանը և Գագիկ Մելիքյանը:


  Նաև ներկայացնելով եռօրյայի օրակարգը` նշեց, որ դրանում ներառված է ԱԺ նախագահի ընտրության հարցը և կառավարության կողմից անհետաձգելի համարվող հարցեր, որոնց թվում էր պարտադիր կուտակային վճարներ չկատարելու դեպքում տույժերն ու տուգանքները կասեցնելու մասին հարցը:


  ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ այսուհետ ՕԵԿ-ը համարվում է ընդդիմադիր կուսակցություն:   ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց Է. Շարմազանովին, թե ե՞րբ և ինչպե՞ս է քվեարկվելու կուտակայինի մասին օրինագիծը: Է. Շարմազանովը պատասխանեց, որ պատշաճ կարգով դրա մասին տեղեկացվելու է պատգամավորներին: 

Նույն շարքից