Հասարակություն Միջազգային 

Պաուլա, դա սխալ է․ Համացանցում տարածվել է Մեծ Բրիտանիայի ամենադաժան հանցագործի նամակը

analitik.am

2017 թվականին հայտնի դարձավ Մեծ Բրիտանիայի ամենադաժան հանցագործի և հանրաճանաչ դերասանուհու անսովոր ամուսնության մասին: Այնուամենայնիվ, մեկ տարի անց զույգը բաժանվեց: Այս մասին հայտնում է life-ը։

Երկու շաբաթ առաջ լրատվամիջոցներում տեղեկություն հայտնվեց, որ Պաուլա Ուիլյամսոնին գտել են մահացած իր տանը:

Կասկածները միանգամից ընկան Չարլզ Բրոնսոնի վրա, գրում է life-ը, քանի որ հավանաբար վերջինս ցանկացել է վրեժ լուծել անհավատարիմ կնոջից: Տեղական ԶԼՄ-ներն ամեն կերպ հնչեցնում էին նրա անունը, բայց նա լռում էր: Եվ վերջերս համացանցում հայտնվեց մի նամակ: Բացի Պաուլային նվիրված բանաստեղծություններից, հանցագործը խոսել է միջադեպի մասին, գրում է »The Sun»-ը։

«Ես երկար համբերեցի՝ տեսնելով, թե ինչպես են թերթերը շահարկում մեր պատմությունը, և այլևս չեմ պատրաստվում լռել: Այս բոլոր ենթադրություններն անհանգստացնում են Պոլիի ընկերներին և ընտանիքին։ Պաուլա, դա սխալ է»։

Հանցագործը պատմել է, որ նրանք գերազանց հարաբերություններ են ունեցել Պաուլիայի հետ, պարբերաբար բաժանվել են, սակայն ժամանակ անց նորից միացել: Նա հաճախ էր պատմում իր նոր երկրպագուների մասին, և Չարլզն աջակցում էր նրան:

Նա հայտարարել է, որ չի մասնակցելու հուղարկավորությանը, քանի որ դա ընտանեկան իրադարձություն է, և նրա հայտնվելը հանգիստ արարողությունը կվերածի կրկեսի լրատվամիջոցների և իրավապահ մարմինների համար:

Նույն շարքից