Իրավական Հասարակություն 

Լավ, բայց ինչու՞ են ձերբակալել Աշոտյանի օգնականին. Մելիքյան

analitik.am

Աշոտյանի օգնական/վարորդ/ընկեր Արամին ձերբակալել են։ Ինչու։ Ինչ-որ ֆինանսական չարաշահումներ են վերագրում։ Թող քննեն, քավ լիցի։

Լավ, բայց ինչու՞ են ձերբակալել։ (1) Անմիջականորեն ծագած կասկա՞ծ է եղել։ Կարծեք թե՝ ոչ. որքան հասկացա՝ գործը վաղուց են քննում, ու այդ դեպքում կասկածը «անմիջականորեն ծագած» չի լինում։ (2) Գտնվելու վայրը հայտնի՞ չէր։ Խափանման միջոցի պայմա՞ն էր խախտել։ Նույնպես՝ դժվար թե։ Tertium non datur.

Իսկ քաղաքական բաղադրիչի մասին իմաստ էլ չկա խոսել։ Ամեն ինչ էլ բոլորին պարզ է։

ՀԳ. Երբ գա ձե՛ր ակնհայտ վատնումների համար քրեական գործերի շրջանը, էլի դեմ եմ լինելու ձերբակալություններին ու կալանքներին։ Նմանատիպ մեղադրանքներով անձին մինչև դատաքննությունը ազատությունից զրկելու պրակտիկային դեմ եմ եղել միշտ։

Ռուբեն Մելիքյան

Նույն շարքից