Քաղաքական 

Գալուստ Սահակյանը պատրաստ է շարունակել քառյակի հետ համագործակցությունը

ԱԺ նախագահի թեկնածու, «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատրաստ է շարունակել ԱԺ ոչ իշխանական քառյակի հետ համագործակցությունը։ Այս մասին վերջինս ասաց լրագրողների հետ զրույցում՝ ի պատասխան հարցի, թե պատրա՞ստ է քառյակի խմբակցությունների հետ քննարկումների, ինչպես ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, թե՞ այլ՝ ավելի կոշտ դիրքորոշում է որդեգրելու։ Գալուստ Սահակյանը հավելեց, թե ցանկացած խնդրի, ցանկացած հարցի պարագայում քննարկում է սկսելու ոչ թե մեկ ամիս առաջ, այլ՝ ավելի վաղ: «Յուրաքանչյուր առաջարկությունում, ես կաշխատեմ իմ դերակատարումը տեսնել այդտեղ, որ ցանկացած պատգամավոր, քաղաքական թիմ հնարավորություն ունենա մանրամասնորեն քննարկել»,- նշեց նա:

Իսկ թե ի՞նչ է լինելու խորհրդարանում հայտնի իր յուրահատուկ պաշտոնի հետ, արդյոք հրաժարվելո՞ւ է այդ պաշտոնից, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես երբեք որևէ անգամ իմ դերակատարման համար ուղղորդող չեմ եղել: Արդեն դա վաղեմության ժամկետ ունի, այդ պաշտոնն անձեռնմխելի պաշտոն է, ոչ մեկ իրավունք չունի այդ պաշտոնում լինել»:

Նույն շարքից