Հասարակություն 

Եվս մեկ անգամ ստիպված եմ կրկնել ու պատասխանել բոլոր մեղադրողներին․ Արամ Սարգսյան

analitik.am

Իմ ցանկացած հարցազրույցից ու գրառումից հետո նույն դեմքերը համանման բովանդակության մեղադրանքների տարափ են ներկայացնում ինձ։ ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ստիպված եմ կրկնել ու պատասխանել բոլոր մեղադրողներին....

Նրանք, ովքեր համարում են, որ հոկտեմբերի 27֊ից հետո ես պետք է ավտոմատը վերցնեի և ում իրենք կասկածում են "արյան ծով" անեի ու ինքնադատաստանի գնայի, նախ չեն հասկանում, թե եղբայրս ինչի համար էր պայքարում, երկրորդ՝ չեն հասկանում՝ ինչ է սեփական պետություն և պետականություն ունենալը, կամ չեն էլ ուզում այդպիսինն ունենալ: Եվ վեջապես այդ մարդիկ լուրջ խնդիրներ ունեն տրամաբանության, մտավոր ունակության և հոգևոր առողջության հետ։

Հասկանում եմ, որ իմ տեսակետները ու գրառումները զայրացնում են քոչարյանականներին, ինչը անկեղծ ինձ ուրախացնում է, բայց գնացեք ձեր քարոզը ձեր 3 ընկերանոց էջերում արեք։ Իսկ Քոչարյանին ատողներն էլ ինձ մեղադրում են, որ ժամանակին վերջինիս չեմ սպանել ու ավտոմատի «կոնդախով» գլխին չեմ խփել։ Դուք հաստատ վտանգավոր հիվանդ եք, ու ձեզ բուժվել է պետք...

Ընդհանուր առմամբ՝ ինչը ճիշտ եմ համարել, մշտապես բարձրաձայնել եմ, ոմանց դուր է եկել, ոմանց՝ ոչ, շատ բնական է։

Բոլորիդ լավ օր, Հույս, Հավատ ու Սեր...

Ում էլ վիրավորեցի կներեք, միտումնավոր չէր...

Արամ Սարգսյան

Նույն շարքից