Իրավական Հասարակություն 

Աշոտյանի վարորդի ձերբակալումն արդեն բողոքարկվել է դատարանին․ փաստաբան

analitik.am

Արմեն Աշոտյանի վարորդ և օգնական Արամ Բարսեղյանի ձերբակալումը նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանի կողմից արդեն բողոքարկվել է դատարանին։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է փաստաբանը։

Տիգրան Աթանեսյանի գրառումը, մասնավորապես, հետևյալն է․

«Սովորաբար գույքի հափշտակության վերաբերյալ գործերով վարույթ իրականացնող մարմնին նախ և առաջ հետաքրքրում է վնասի հատուցման խնդիրը։

Այդ հարցը ամենաքննարկվողն է։ Արմեն Աշոտյանի ընկերոջ` Արամ Բարսեղյանի դեպքում այդ հարցը ոչ մեկին չհետաքրքրեց, անգամ չքննարկվեց, մինչդեռ նման առաջարկ իմ կողմից հնչեցվել է։

Ա. Բարսեղյանի ձերբակալումը իմ կողմից արդեն բողոքարկվել է դատարանին, հուսամ գործը կվերադառնա իրավական հուն»։

Ավելի վաղ Analitik.am-ը հայտնել էր, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում վատնման եղանակով խոշոր և առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակությանն օժանդակելու կասկածանքով ձերբակալվել է Արամ Բարսեղյանը:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ այդ ձերբակալությունը բացառապես քաղաքական է եւ կապված է իր անձի հետ։

Նույն շարքից